ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթով Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Հանրապետության հրապարակում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր ավտոերթ են կազմակերպել Երևանում։ Նրանք ավտոերթը սկսեցին Արշակունյաց պողոտայից` մեքենաների վրա փակցնելով «Դավաճան, հեռացի՛ր» գրությունն ու վարչապետի լուսանկարը։

Ակցիայի մասնակիցները քիչ առաջ հասան Հանրապետության հրապարակ։ 

 

Հիշեցնենք, որ քաղաքացիներն ու ընդդիմադիր ուժերը սկսեցին ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո։ Ընդդիմադիրները դեկտեմբերի 22-ից անժամկետ նստացույց են անցկացնում Հանրապետության հրապարակում ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

 

Տեսանյութը՝ Լիաննա Մանուկյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից: 

Քաղաքականություն

Պատահարներ