ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել ավտոերթի մասնակիցներից մեկը

Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ իրականացնողներից «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը։
 

Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ  Բաղդասարյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում է: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր` հունվարի 17-ին, անհնազանդության ավտոերթ են անցկացնում:

Քաղաքականություն