Աղդամում ականազերծման աշխատանքների համար ՌԴ-ն մասնագետների նոր խումբ է ուղարկել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պիրոտեխնիկների լրացուցիչ խումբ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանի ականազերծման համար: ՏԱՍՍ-ին հայտնել են  նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդվել է, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը պիրոտեխնիկներով թռչել է Ադրբեջանի Գյանջա քաղաք։ Մասնագետները կհամալրեն գերատեսչության խմբավորումը, որը մարդասիրական առաքելության շրջանակներում արդեն ականազերծման աշխատանքներ է կատարում Աղդամի շրջանում: 

Տեղափոխվել է նաև ռոբոտաշինական համալիր  և ծանր բեռների անվտանգ տեղափոխման համար հատուկ մեքենա:

Ավելի վաղ այդ տարածք արդեն  էին ուղարկվել էին արտակարգ իրավիճակների նախարարության 20 պիրոտեխնիկներ:

Քաղաքականություն