Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգարով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ մինչ այս Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։

 

Քաղաքականություն