Չլինելով առողջապահության հետ առնչվող մարդ՝ եղավ տեղակալ, հիմա էլ նախարար. պատգամավորը՝ նորանշանակ նախարարի մասին

Անկախ պատգամավոր Սեֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Առողջապահության նոր նախարարի նշանակմանը, գրելով, որ լիահույս է, որ տեղեկատվությունը կեղծ է։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում անկախ պատգամավորը մանրամասնեց, որ նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակելու է Արսեն Թորոսյանի՝ ամեն ինչ փակելու քաղաքականությունը։

«Հանրապետական կուսակցության սկսածը փակելու գաղափարախոսությունը մինչև վերջ շարունակաբար տարավ Արսեն Թորոսյանը, որն էլ հիմա իրեն հաջորդող փոխնախարարը, վստահ եմ, ավարտին կհասցնի՝ փակելով բոլոր դռները, այսինքն ծննդատներ, հիվանդանոցներ, Սպիդկենտրոն, ինչեր, ինչեր։ Այսինքն այդ հոգեբանական կամ գաղափարական շարունակական աշխատանքային ոճը ինձ համար անհասկանալի և անընդունելի է»,- հայտարարեց Հովսեփյանը։

Նա հավելեց, որ նորանշանակ նախարարը չունի համապատասխան կրթություն։
«Նա չունի համապատասխան կրթություն, չլինելով առողջապահության հետ առնչվող մարդ՝ եղավ տեղակալ, հիմա էլ նախարար։ Այստեղ մենակ մենեջմենթը չի՝ ոլորտից պիտի քթածակ ու ֆայմ էլ ունենաս»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։

Քաղաքականություն

Պատահարներ