Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել. Սերգեյ Բագրատյան

Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել: Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովի մնիստում հայտարարեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ առաջիկայում պատրաստվում է ներկայացնել համապատասխան օրինագիծ, որը կնախատեսի սահմանամերձ տարածքների բնակիչներին մարտական զենքի տգրամադրման հնարավորություն:

Նրա խոսքով՝ բնակիչները պարտավոր են անցնել համապատասխան մարտական պատրաստություն եւ ինքնապաշտպանություն կազմակերպելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կկարողանան նվազագույնը գոնե հոգեբանորեն հաղթահարել ներկայումս առաջացող լարված իրավիճակը: «Քանի դեռ մենք սահմանների խնդիր ունենք, քաղաքացիները, հատկապես սահմաններին ապրողները, իրենց անպաշտպան են զգում»,- նշեց Բագրատյանը:

Քաղաքականություն

Պատահարներ