Մարուքյանը ռազմագերիների հարցով դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Տեղեկացնում եմ, որ որպես Բահրեյնի և Լյուքսեմբուրգի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր առավոտյան նամակներով դիմել եմ Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ի․ Խ․ Ալ-Նեֆաեիին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Ֆ․ Էտգենին, տեղեկացրել նրանց հայ ռազմագերիներին Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ պահելու վերաբերյալ, ներկայացրել խնդրի բազմաթիվ մանրամասներ և նրբություններ, ինչպես նաև կոչ արել համապատասխան գործողություններ ձեռնարկելու՝ Ադրբեջանի վարքագիծը դատապարտելու և մեր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ»։

Քաղաքականություն

Պատահարներ