«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը հորդորեց զգացմունքային հայտարարություններ չանել

 «Ես կարծում եմ, որ ավելի լավ է խուսափել դրանից։ Մինչ 44-օրյա պատերազմը մենք ականատես ենք եղել հուզական հայտարարությունների՝ Ղարաբաղից կամ Ղարաբաղի վերաբերյալ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Բառը նյութական ուժ է ստանում։ Տվյալ դեպքում տարբեր կողմերից հնչող բառերը դարձան շատ բացասական նյութական ուժ»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ հայաստանյան պաշտոնյաների որոշ հայտարարությունները, հավանաբար, լարվածություն են առաջացնում։

Այդ պատճառով, ըստ ՌԴ արտգործնախարարի, մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև կոնտակտներ հաստատելուն, վստահության մթնոլորտի ստեղծմանը, ու դա էր նաև Մոսկվայում եռակողմ հանդիպման կարևոր նպատակներից մեկը։ Ռուսաստանը հույս ունի, որ հույզերը կմղվեն երկրորդ պլան։

Հիշեցնենք՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը ռազմական գործողություններից դեռ շատ առաջ արել էր Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ