ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիոնել Մեսին կարող է որակազրկվել 12 խաղով

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է որակազրկվել 12 խաղով:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի ժամանակ Մեսին ձեռքով հարվածել էր «Ատլետիկի» ֆուտբոլիստին, որի համար արժանացել էր կարմիր քարտի:

Մեսին իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ է, որ կարմիր քարտի է արժանանում «Բարսելոնա»-ի կազմում: Իսպանիայի ֆուտբոլային կոմիտեն պետք է քննարկի դրվագը և հնարավոր է, որ Մեսին կարող է բաց թողնել մինչև 12 խաղ:

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը 2:3 հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ին:

Քաղաքականություն

Պատահարներ