Տպավորություն է, թե գիտեք արմատական փոփոխություների ճանապարհը, բայց ինձնից թաքուն եք պահում. Բադասյանը՝ Բաբաջանյանին

Փոփոխությունները կոսմետիկ բնույթ ունեն, անդրադառնալով դատական համակարգում նախատեսվող փոփոխություններին՝ խորհրադարանում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ առաջին ատյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների ձևավորման համար դատավորների թեկնածուների ընտրության չափանիշները վերանայված չեն այնպես, որ առավել լայն հնարավորություն ընձեռեն ընտրելու այնպիսի թեկնածուներ, որոնք արատավորված չեն կոռուպցիայով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ, դիմելով Բաբաջանյանին, ասաց, որ իր մոտ տպավորություն է, որ պատգամավորը գիտի արմատական փոփոխություների ճանապարհը, բայց թաքուն է պահում:

«Խնդրում եմ, թաքուն մի պահեք, ներկայացրեք արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզը, բայց ավելի լավ է նախագիծը: Դուք լավ քննադատում եք: Ով չի նպաստում դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, ձեր քննադատությունն ուղեք նրանց», - ասաց նախարարը:

Քաղաքականություն