Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեկնել է Իրաք

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլեր պաշտոնական այցով մեկնել են Բաղդատ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նախատեսվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հանդիպումներ Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի, վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի և պաշտպանության նախարար Ջումա Անադի հետ։

Նշվում է, որ Հուլուսի Աքարի այցի հիմնական թեման է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի և Իրաքի միջև համագործակցությունը։

Քաղաքականություն

Պատահարներ