Ժամը 17:00-ի դրությամբ Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի, Սպիտակի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Քաղաքականություն

Պատահարներ