Արգենտինայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. գրանցվել է 5 հետցնցում

Արգենտինայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունն էպիկենտրունում կազմել է 6.8 մագնիտուդ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ երկրաշարժից հետո գրանցվել է հինգ հետցնցում՝ 3.5-5 մագնիտուդ ուժգնությամբ:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգենտինայի Սան Խուան շրջանից 40 կմ դեպի հարավ, հիպոկենտրոնը գրանցվել է 10 կմ խորության վրա:
Ցունամիի առաջացման վտանգ չկա:

Քաղաքականություն