Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Եղեգնաձոր-Ելփին և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Էջմիածնի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արմավիրի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ 
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ձյան առատ տեղումների պատճառով‚ անվտանգության նկատառումներից ելնելով և խցանումներից խուսափելու համար‚ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք Մեղրիի տարածաշրջանի՝ Լիճքի խաչմերուկից մինչև Մեղրիի սար կոչվող հատվածում երթևեկել բացառապես անվաշղթաներով։ 
Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Քաղաքականություն

Պատահարներ