Իրանի զինված ուժերն այսօր երկրի հարավարևելյան շրջանում հերթական զորավարժություններն են սկսել

Իրանի զինված ուժերն այսօր երկրի հարավարևելյան Մակրան շրջանում հերթական զորավարժություններն են սկսել՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը: 

Eqtedar ծածկանունը ստացած զորավարժություններում ներգրավված են օդադեսանտային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ջոկատներն ու արագ արձագանքման բրիգադները: 

Զորավարժություններին մասնակցող ուժերը թիկունքից ռազմական աջակցություն կստանան օդային ու ցամաքային ուժերից: Միջոցառման գլխավոր նպատակն է գնահատել Իրանի ցամաքային զորքերի շարժական հարձակողական ստորաբաժանումների և արագ արձագանքման կորպուսի շարժունակությունն ու հարձակողական ուժը: 

Պարբերականը նշում է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը բազմաթիվ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել վերջին շաբաթների ընթացքում:

Քաղաքականություն

Պատահարներ