Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի հետ տնտեսական ծրագրերի իրականացմանը

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հունվարի 19-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին:

Կողմերը քննարկել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Փոխնախարար Մոհաջերը հայտնեց ԻԻՀ ԱԳՆ և իր պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը:
 

Քաղաքականություն