Ասում եք՝ ձախողել ենք կորոնավիրուսի դեմ պայքարը, ու՞մ և ինչի՞ հետ եք համեմատում. Փաշինյան

Կառավարությունը ձախողե՞լ է կորոնավիրուսի դեմ պայքարը, թե՞ ոչ։ Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով վարչապետին։

«Երբ ժամանակին հնչում էր քննադատություն, որ ՀՀ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, դրա համար բերվում էր կոնկրետ երկրի օրինակ։ Մենք այն ժամանակ ասում էինք, որ այս պատմությունը մեկ օրում, մեկ շաբաթում կամ ամսում չի վերջանալու։

Այսինքն այդ մեղադրանքի անկյունաքարն այլ երկրի հետ համեմատությունն էր։ Ասում եք՝ ձախողել ենք կորոնավիրուսի դեմ պայքարը, ու՞մ և ինչի՞ հետ եք համեմատում»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ կարող ենք ասել՝ մարդկությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը։

Քաղաքականություն