Ավստրիայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ հունվարի 20-ին, 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրիայի հարավ-արևելքում գտնվող Շտիրիա դաշնային հողում։ 
Էպիկենտրոնի շրջանում շենքերը թեթևակի վնասվել են, հաղորդել է Ավստրիայի Օդերևութաբանության և գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի (ZAMG) երկրաշարժերի ծառայությունը: 
«Հունվարի 20- ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով ժամը 10: 30-ին) 4,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ադմոնտից/Շտիրիայից 6 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում», – ասված է հաղորդագրության մեջ: 
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնում, ինչպես նաև Ավստրիայի մեծ մասում:

Քաղաքականություն