Դոնալդ Թրամփը հրաժեշտի ուղերձ է հղել

Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ նախագահ, հանսես է եկել հրաժեշտի ուղերձով: Որպես պետության ղեկավար՝ Թրամփը ասել է, որ վերահաստատում է «սրբազան գաղափարը, որ Ամերիկայում իշխանությունները հաշվետու են ժողովրդին»: «Մենք արեցինք այն, ինչ ուզում էինք անել, և նույնիսկ շատ ավելին», - ասել է Թրամփը: Քաղաքական գործիչը շեշտել է, որ ինքը դարձել է «վերջին տասնամյակների ընթացքում առաջին նախագահը, ով ոչ մի նոր պատերազմ չի սկսել»: «Մեր վարչակազմը վերականգնել է Միացյալ Նահանգների ուժը։ Մենք նոր շունչ հաղորդեցինք մեր դաշինքներին այլ պետությունների հետ և միավորեցինք աշխարհի այլ երկրներին՝ ընդդեմ Չինաստանի, ինչպես երբեք», - ասված է կոչի տեքստում: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների առջև ծառացած ամենամեծ վտանգը ինքնավստահության կորուստն է ու դրա «ազգային մեծությունը»: «Ամերիկան ​​անվճռական մարդկանց համեստ երկիր չէ, որոնց պետք է թաքցնել և պաշտպանել նրանցից, ում հետ մենք համաձայն չենք», - հավելել է Թրամփը: Նա ասել է, որ աղոթում է Ջո Բայդենի նոր վարչակազմի հաջողության համար`երկրի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու գործում: 

Քաղաքականություն

Պատահարներ