Եթե ընդդիմությունը դեմ է արտահերթ ընտրություններին, ուրեմն էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը. Նիկոլ Փաշինյան

«Ինձ համար զարմանալի կերպով առնվազն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են արտահերթ ընտրությունների առաջարկը և, հետևաբար, իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չի, որ իշխող ուժն ինքը իր համար անի ընտրություններ»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ընդդիմության նման դիրքորոշումը նշանակում է՝ վերջիններն արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
 

«Այն պայմաններում, երբ ընդդիմությունն ասում է ոչ մի կերպ ոչ մի արտահերթ ընտրություն, անտրամաբանական է, որ իշխող մեծամասնությունը պետք է ասի՝ չէ որ չէ՝ պետք է լինեն ընտրություններ», - ասաց Փաշինյանը։

 

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետարքրքվեց՝ «Ի վերջո, կտա՞ք հրաժարական», ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին ու իշխանության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ժողովուրդը, մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից ու լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»։

Քաղաքականություն