Ինչ է ծրագրում անել Բայդենն իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում

Նորընտիր նախագահի գերխնդիրը կլինի շուրջ 2 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթի ընդունումը։ Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտից ի վեր ընդունված ավանդույթի համաձայն ԱՄՆ-ի բոլոր նախագահները ստանում են իրենց նախագահության առաջին 100 օրվա ընթացքում իրականացրած քայլերի գնահատականը:

Փորձագետների կարծիքով, նորընտիր նախագահ Ջո Բայդընը վճռական է տրամադրված՝ ձգտելով իր պաշտոնավարման սկզբում Կոնգրեսից ստանալ իր ձևավորած օրակարգի զգալի մասի հավանությունը: Ըստ Նախագահի իշխանության և Կոնգրեսի ուսումնասիրման կենտրոնի փոխնախագահ և քաղաքականության գծով տնօրեն Դեն Մահաֆինի՝ Բայդընի վճռական տրամադրվածության մասին է վկայում նրա առաջ քաշած երկու տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթը: Այնուամենայնիվ, Բայդընը ստիպված կլինի գործել Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում շատ ավելի փխրուն մեծամասնության պայմաններում ՝ համեմատած Բարաք Օբամայի հետ:

Մահաֆիի կարծիքով, Բայդընի ծրագիրն էլ ավելի հավակնոտ է առողջապահության և տնտեսական ոլորտներում առկա լուրջ մարտահրավերների պատճառով: Նրա ծրագրի զգալի հատվածը վերաբերում է ուղիղ վճարումներին և այլ միջոցառումների՝ տուժած անհատներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար: Այն ընդհանուր առմամբ կազմում է $ 1 տրիլիոն դոլար:

Բայդընի ծրագիրը նախատեսում է նաև $ 440 միլիարդ դոլար ուղիղ օգնություն փոքր բիզնեսներին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Այս փաթեթի ընդունումը, սակայն, միակ միջոցառումը չէ, որը Բայդընը նախատեսում է իրականացնել առաջիկա ամիսներին: Առկա են նաև այլ առաջնահերթություններ:

Արտաքին քաղաքականություն

Բայդընը խոստացել է վերականգնել հարաբերությունները դաշնակիցների և այլ երկրների հետ, որոնց հետ հարաբերությունները խարխլվել են Թրամփի վարչակազմի «Ամերիկան առաջնային է» քաղաքականության օրոք: Նա նաև մտադիր է միջազգային գագաթաժողով հրավիրել՝ նվիրված կոռուպցիայի և ռազմատենչ ազգայնականության դեմ պայքարի:

Արդարադատության ոլորտի բարեփոխումներ

Ի պատասխան ոստիկանության կողմից անզեն աֆրոամերիկացիների սպանության վերաբերյալ հանրային բողոքի, Բայդընը պարտավորվել է ստեղծել ոստիկանության գործողությունների վերահսկողության ազգային հանձնաժողով և աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ՝ ռազմավարություն մշակելով ոստիկանության և տեղական համայնքների միջև վստահություն ստեղծելու համար:

Շրջակա միջավայր

Բայդընը հասկացրել է, որ ինքը վերամիանալու է Փարիզի կլիմայի համաձայնագրին և այլ քայլեր է ձեռնարկելու` վստահ լինելու համար, որ Միացյալ Նահանգները կլիմայի փոփոխության մեղմացման համաշխարհային առաջատարն է:

Հարկային ոլորտ

Նորընտիր նախագահը մտադրված է վերանայել կորպորատիվ հարկերի զանգվածային կրճատումը, որը կիրառեց Թրամփը՝ ընկերությունների հարկերը 35 տոկոսից իջեցնելով միջև 21 տոկոսի: Նա նաև ցանկանում է բարձրացնել եկամտահարկն ամենահարուստ ամերիկացիների համար:

Ներգաղթ

Թրամփի վարչակազմից հետո, որը ակնհայտորեն խոչընդոտներ էր հարուցում Միացյալ Նահանգներ ներգաղթի ճանապարհներին, Բայդընի վարչակազմը կառաջարկի արմատական բարեփոխումներ ներգաղթի ոլորտում, ինչը հնարավորություն կտա ավելի քան 11 միլիոն անօրինական ներգաղթյալներին ստանալ քաղաքացիություն:

Ըստ Մահաֆիի, Բայդընը կարող է ապավինել Կոնգրեսի հետ համագործակցությանը իր կառավարման առաջին իսկ օրվանից, մասնավորապես տնտեսության հետ կապված հարցերում: Ըստ նրա, Կոնգրեսում առկա է կոնսենսուս, չնայած Սենատի տեղերի ուղիղ 50-50 բաշխմանը, որ անհնրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տնտեսության վերականգման ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ