Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ 46-րդ նախագահի պարտականությունները

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ ստանձնեց երկրի ղեկավարի պարտականությունները: Ինչպես հայտնում է CNN-ը, վերջինս երդվել է Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսի ներկայությամբ:

Բայդենը երդվել է ընտանեկան Աստվածաշնչով, որն օգտագործել է 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:

Տեղի է ունեցել նաև ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը, որը նաև առաջին սևամորթ և ասիական ծագմամբ փոխնախագահն է: Նրա երդումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոթոմեյորը:  

Քաղաքականություն