Փյունիկը հաստատեց. երևանյան թիմը Դուբայում կխաղա Զենիթի հետ

«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը հաստատել է, որ թիմն ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական խաղ կանցկացնի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ:

«Զենիթը» ռուսական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն և գավաթակիրն է, ընթացիկ մրցաշրջանի առաջատարը:

Խաղը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-ին, Դուբայում։

«Փյունիկի» մյուս մրցակիցների անունները կհրապարակվի ավելի ուշ։

Ինչպես հայտնի է, Եղիշե Մելիքյանի թիմի՝ ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքը կտևի հունվարի 31-ից փետրվարի 14-ը:

Քաղաքականություն

Պատահարներ