ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձենդ հելավ հա՞. պարոն Աբովյան կոռեկտ եղեք. Ալեն Սիմոնյանը՝ Աբովյանին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետին, հարցրեց, թե ե՞րբ է հրաժարական տալու:

«Հավաքվել ենք հանգիստ, մարմանդ ինչ-որ զրույց ենք տանում, բան ենք վերլուծում: Դուք հասկանո՞ւմ եք Արցախի 75 տոկոսը կորցրել ենք ու հիմա կորցնում ենք Հայաստանը: Այո՛, կորցնում ենք»,- հայտարարեց Աբովյանը:

Նրա խոսքի ընթացքում տեղից արձագանքեցին իմքայլականներին, ինչին ի պատասխան Աբովյանն ասաց. «Էս ձենդ հելավ արդեն, հա՞»:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն Աբովյանին հորդորեց «կոռեկտ լինել», Աբովյանն էլ իր հերթին ասաց՝ «Խնդրում եմ, թող ինձ չընդհատեն: Կոռեկտության կոչ ձեր պատգամավորներին արեք»:

«Լսում եմ Փաշինյանին, ասում է՝ մեղավոր է ընդդիմությունը: Սաղ վարի եք տվել դուք, բայց մեղավոր է ընդդիմությունը: Էդ ե՞րբ ենք իշխանություն եղել, որ խաբար չենք: Ասում եք՝ եկեք նստենք, քննարկենք: Ի՞նչ քննարկենք, օրեցօր վիճակը վատանում ա: Ոչ ժամանակ կա քննարկելու, ոչ էլ բան. ամեն օր մենք կորցնում ենք....: Ե՞րբ եք հեռանալու»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց Աբովյանը:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ «ՁԵր հարցը գրավոր ձևակերպեք, պատասխան կլինի»: Աբովյանը ցանկացավ արձագանքել, ինչին Սիմոնյանն ասաց. «Կներեք, ո՞ւմ եք արձագանքելու: Խնդրում եմ ձեր հարցը գրավոր ուղարկեք»:

Քաղաքականություն