ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեր խմբակցության ստեղծած կամավորական ջոկատը գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին, ոչ. վարչապետը՝ ԲՀԿ պատգամավորին

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հարցադրմանն ի պատասխան նշեց, որ իր համար զարմանալի է, որ եթե իրենց համար առաջին պահից պարզ էր, որ «Իմ քայլը» իշխանության է գալիս վատ մղումներով, ապա ինչու էին կոալիցիա կազմում «Իմ քայլի» հետ։ 

«Ունե՞ք հիմնավորումներ՝ մամուլի ասուլիս արեք, հրապարակեք։ Ասուլիս չեք ուզում անել, քրեական գործեր կան հարուցված, գնացեք բացատրություններ ու ցուցմունքներ տվեք։ Երբ խոսում էիք դավաճանության մասին, ես պարզ հարց տվեցի, հեռուստատեսությունով թմբկահարող կամավորական ջոկատը, որը ձեր խմբակցությունը ստեղծեց, գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին, թե չգնաց։ Ոչ, չգնաց։ Դա այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ, գովազդ»,- նշեց վարչապետը։

Քաղաքականություն

Պատահարներ