ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պուտինն ու Լուկաշենկոն Քրիստոսի Մկրտության տոնի կապակցությամբ ընկղմվել են սառցաջրի մեջ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, չխախտելով ամենամյա ավանդույթը, Քրիստոսի Մկրտության տոնի կապակցությամբ ընկղմվել է սառցաջրի մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հունվարի 19-ին ուղղափառ եկեղեցին նշում է Տիրոջ մկրտությունը:
Նախագահը մտել է խաչի տեսքով ջրավազանը, երեք անգամ խաչակնքվել և, ինչպես ընդունված է, երեք անգամ սուզվել ջրի մեջ:
Նմանատիպ ծիսակարգ է կատարել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա կացնով փայտ է կոտրել, ինչից հետո ճերմակ երկար շապիկով նույնպես ընկղմվել է սառցաջրի մեջ:
Բելառուսի առաջնորդը երեկոն անցկացրել է, ենթադրաբար, Մինսկի մոտակայքում գտնվող իր նստավայրում:

Քաղաքականություն