307 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 307–ով և դարձել 165528։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 
Այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 մարդ, կատարվել է 630604 թեստավորում, առողջացել են վարակվածներից 154046-ը։ Գրանցվել է մահվան 3021 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 742։ 

 

Քաղաքականություն