Անահիտ Ավանեսյանը հերքեց, որ ինքն ու ամուսինը մասնաբաժին ունեն «Արմֆարմացիա» ընկերությունից. մասնաբաժին ունի մայրը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքն ու ամուսինը մասնաբաժին ունեն «Արմֆարմացիա» ընկերությունից: Բայց հաստատեց, որ մասնաբաժին ունի մայրը: 

«Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ: Ես չունեմ փայաբաժին, ամուսինս չունի փայաբաժին, մայրս, այո, ունի փայաբաժին՝ փոքր փայաբաժին: Շահերի որևէ բախում չեմ տեսնում, որովհետև առողջապահության նախարարությունն առաջնորդվում է գնումների մասին օրենքով», - ասաց նա՝ հերքելով տեղեկությունները, թե ամուսինը բիզնես շահեր ունի արդեն նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ