Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին

Թուրքիայի նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքկի Քաշինը բացահայտ սպառնացել է լրագրողին ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հայտարարելով, որ թուրքական հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին:

Քաշինը CNN Türk հեռուստաընկերության եթերում սպառնալիքների տարափ է տեղացել Ստոկհոլմում ապրող վտարանդի լրագրող Աբդուլլահ Բոզքուրթի վրա եւ ասել, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կգտնի նրան եւ կպատժի: «Թուրքիայի ազգային հետախուզությունը կգտնի նրան, ասեմ ձեզ: Չգիտեմ՝ հետախուզությունը կկերակրի նրանով ձկներին կամ շնաձկներին [որպես սպանության մարտավարություն, բայց դավաճանները միշտ մի օր ստանում են իրենց պատիժը»,- ասել է նա:

 

65-ամյա պրոֆեսոր Քաշինը Թուրքիայի նախագահին կից անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է եւ ռազմավարական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն է տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա նաեւ դասախոսություններ է կարդում Թուրքիայի տարբեր համալսարաններում:

Քաղաքականություն

Պատահարներ