Ղազախստանն արգելել է ադրբեջանական լոլիկի ներկրումը

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հունվարի 16-ից սկսվել են կարանտինային ժամանակավոր բուսասանիտարական միջոցառումներ` Ադրբեջանից լոլիկի ներկրման սահմանափակումների տեսքով, հայտնում minval.az լրատվականը:

Գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում, Պետական տեսչական հանձնաժողովի տվյալներով, Ադրբեջանից ներկրված լոլիկի պտուղների կարանտինային բուսասանիտարական հսկողության ժամանակ 17 դեպքում հայտնաբերվել է ToBRFV վարակ: Այս կապակցությամբ Կոմիտեն բուսասանիտարական ժամանակավոր կարանտինի մասին որոշում է ընդունել:

Համաձայն միջազգային ISPM No 13 ստանդարտների «Անհամապատասխանության և արտակարգ իրավիճակների մասին ծանուցման ուղեցույցներ»  են ուղարկվել Ադրբեջան` նշելով, որ վարակը կարող է հանգեցնել բերքի 30-ից 70 տոկոսի կորստին:

Քաղաքականություն

Պատահարներ