Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղրղզստանի կառավարությունը՝ Սադիր Ժապարովի գլխավորությամբ, հրաժարական է տվել երկրում արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներից հետո: Այս մասին հայտնում է հանրապետության նախագահի պաշտոնակատարի մամուլի ծառայությունը:

«Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, խոսնակ Ժոգորկու Քենեշի (խորհրդարան - խմբ.) խոսնակ Թալանթ Մամիտովը հրամանագիր է ստորագրել «Ղրղզստանի Հանրապետության վարչապետի և Ղրղզստանի Հանրապետության կառավարության լիազորությունները դադարեցնելու մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ