Ջիլ Բայդենը ամուսնու երդմնակալության ժամանակ եղել է Markarian բրենդի հագուստով

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian բրենդի երկնագույն զգեստով և վերարկուով։ Նա նաև կրել է նույն գույնի ձեռնոցներ ու դիմակ։

Զգեստը կարել է ծնունդով Կոլորադոյից դիզայներ, Markarian բրենդի հիմնադիր Ալեքսանդրա Օ՝Նեյլը, որն ապրանքանիշը թողարկել է 2017 թվականին՝ ի պատիվ հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի։

The Armenian Report-ի փոխանցմամբ՝ մանուկ հասակում Օ՝Նեյլը գիշերվա մթության մեջ հիանում էր երկնքի գեղեցկությամբ, աստղերի փայլով, տիեզերքի անսահմանությամբ։ Բրենդի հիմնադրումը նշանավորում է Օ՝Նեյլսի սերը դեպի երկնային ռոմանտիզմ։

Քաղաքականություն

Պատահարներ