Ջո Բայդենը չեղարկել է մի շարք երկրներից, այդ թվում Իրանից, ԱՄՆ մուտքի արգելքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել՝ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելքի չեղարկման մասին։ 

Ինչպես հայտնում է Reuters-ը, հանվում են Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Չադի նկատմամբ գործած սահմանափակումները։

Բացի այդ, Բայդենը կոչ է արել իր վարչակազմին ուժեղացնել DACA ծրագիրը, որն արտաքսումից պաշտպանում է միգրանտներին, որոնք ԱՄՆ են եկել մանուկ հասակում։

Հրամանագիրը Բայդենը ստորագրել է երդմնակալությունից հետո։ Նշենք, որ արգեքի սահմանման հրամանը Թրամփը ստորագրել էր 2017 թվականին պաշտոնավորումը սկսելուց անմիջապես հետո։

Քաղաքականություն