Կապանից 9 կմ ենք հետ քաշվել. Միքայել Մելքումյան

Բանավոր հետ ենք քաշվում, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Սյունիքում մեր դիրքերին:

«Գորիսում նրանց դիրքերը 26 կմ առաջ էին՝ առանց որևէ բանի, Կապանից 9 կմ ենք հետ քաշվել, Մեղրիից՝ քանի կիլոմետր... Ո՞վ է այդ իրավունքը տվել, որ բանավոր հրամանով մենք հետ գանք: Ես հիմա չգիտեմ էլ, թե Խորհրդային Հայաստանի վարչական սահմանի քա՞նի տոկոսն ենք արդեն տվել Ադրբեջանին», - ասաց պատգամավորը:

 

Նա ընդգծեց, որ Գորիս-Կապան ճանապարհի ձախ հատվածում գտնվել է խորհրդային գյուղի փոստը՝ հարց հնչեցնելով, թե ինչպե՞ս կարող էր փոստը գտնվել Ադրբեջանի տարածքում:

«Հետաքրքրվել ենք՝ այդ տարածքի համար Խորհրդային Հայաստանը տվել է այլ տարածք: Հիմա և նա է Ադրբեջանինը, և սա», - նշեց Մելքումյան:

Քաղաքականություն

Պատահարներ