Օրական 30 մարմնի նույնականացման փորձաքննություն է իրականացվում. առողջապահության նախարար

Պատերազմի սկսելուց հետո ընդհանուր առմամբ 3450 մարմին է մուտք է եղել դատաբժշկական կենտրոն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Օրական կարողանում ենք 30 մարմնի նույնականացման փորձաքննություն իրականացնել։ Սակայն պետք է նշեմ, որ նույնականացման գործընթացը կրկնակի, եռակի անգամ ավելացել է, քանի որ նոր սարք ենք ձեռք բերել»,–ասաց նախարարը։

Հունվարի 13-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը:

Հիշեցնենք, որ երեկ Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոնկրետ թիվ չի հնչեցրել ոչ զոհերի, ոչ անհետ կորածների՝ նշելով, որ երբ ունենան վերջնական թիվը, դա զեկույցով կներկայացվի ՊՆ-ի կողմից: «Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը»,-նշել էր նա:

Քաղաքականություն

Պատահարներ