ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուռնուխում ճանապարհի 4,5 կմ ադրբեջանական է. Միքայել Մելքումյան

Որոտան ու Շուռնուխ գյուղերը լրջագույն խնդիրներ ունեն: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հայտնելով, որ անցած շաբաթ այցով եղել են Սյունիքի մարզում:

«Շուռտնուխի այն 12 տները, որոնք տեղահանվել են, ճանապարհի ձախ հատվածում են, դրանք ադրբեջանական տարածք են համարվում: Այսօր Սյունիքը վտանգված է՝ տարբեր հատվածներում, այդ թվում՝ Շուռնուխի: Այնտեղ ճանապարհի 4,5 կմ-ն ադրբեջանական է, այսինքն՝ մտնում ես Ադրբեջան ու դուրս գալիս: Այնտեղ անմիջապես կրակի տակ ես, 2-5 մետրի վրա ադրբեջանցիներ են կանգնած: Կարծում եմ, որ GPS-ային սահմանզատման գործընթացները լրջագույն ռիսկեր են բերել, որոնք պետք է հաղթահարվեն»,-ասաց նա:



 

Քաղաքականություն

Պատահարներ