ՏԵՍԱՆՅՈՒԹ.Բայդենի երդմնակալությանը ԱՄՆ օրհներգը կատարել է Լեդի Գագան
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը կատարել է Միացյալ Նահանգների օրհներգը:
Երգչուհու ելույթից հետո Կամալա Հարիսը երդվել է և ստանձնել իր պարտականությունները որպես ԱՄՆ 49-րդ փոխնախագահ: Այսպիսով, նա դարձել է երկրի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է այս պաշտոնը:
Արարողությանը ելույթ է ունեցել նաև երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 20-ին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը երդվել է՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել նախատեսված ժամին, րոպեների ճշգրտությամբ: Բայդենը երդվել է՝ Կապիտոլիումի աստիճաններին: Նա հավատարմության երդում է տվել սահմանադրությանը և երկրին: