Թուրքական ընկերությունները նախատեսում են 50 մլն դոլար ներդնել Արցախում տեքստիլ գործարանների կառուցման համար

Նախնական փուլում թուրքական ընկերությունները նախատեսում են 50 միլիոն դոլար ներդնել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեքստիլ գործարաններ կառուցելու համար: Այս մասին գրում է minval.az-ը՝ վկայակոչելով TÜMKİAD-ի (Ամբողջական զարգացման գործարարների և ձեռներեցների ասոցիացիա) խորհրդի նախագահ Իլհամ Օզթյուրքին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում։ 
Նա նշել է, որ իր ղեկավարած կառույցը գործունեություն է ծավալում բազմաթիվ ոլորտներում, սակայն սկզբնական փուլում նախատեսվում է ներդրումներ կատարել տեքստիլի ոլորտում:
Օզթյուրքը հավելել է նաև, որ Ադրբեջանում քննարկումներից հետո կորոշվի, թե այլ ոլորտներում ինչ աշխատանք է կատարվելու:

 

Քաղաքականություն

Պատահարներ