Վերադարձ Կլիմայի փարիզյան համաձայնագրին, Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության չեղարկում. Բայդենի առաջին որոշումները

Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի կարգավիճակում ստորագրել է առաջին որոշումները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Սպիտակ տան կայքին, որտեղ հեռարձակվում է նախագահի կողմից առաջին որոշումների ստորագրումը:

Այսպիսով, ԱՄՆ-ն վերադառնում է Կլիմայի շուրջ փարիզյան համաձայնագրին: Մեկ այլ հրամանով՝ կասեցվել է Կանադայից Keystone XL նավթամուղի կառուցումը՝ չնայած Օտտավայի կողմից նախագծի աջակցմանը:

Բայդենը չեղարկել է Թրամփի կողմից ամերիկա-մեքսիկական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը:

Նշվում է, որ ԱՄՆ դեմոկրատ նախագահը չեղարկել է նաև մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքի արգելքն ԱՄՆ: Խոսքը Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի մասին է:

Քաղաքականություն