5 վիրավոր. բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքնաները, ВАЗ 2106-ն էլ բախվել է կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենան

Այսօր՝ հունվարի 22-ին, շղթայական ավտոթվար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Mercedes և ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքնաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքնան էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով 5 հոգի, բժշկական հետազոտման նպատակով, դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ