ԱՄՆ պաշտպանության նախարարն առաջին անգամ աֆրոամերիկացի կլինի

ԱՄՆ Սենատը հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։Գրում է Ռիա Նովոստին ։

93 սենատոր կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, դեմ՝  երկուսը: Սակայն այդ պաշտոնի թեկնածուների համար, ովքեր թոշակի են անցել յոթ տարուց ավելի, պահանջվում է հատուկ կոնգրեսական հաստատում:

 

Պաշտոնաթող գեներալը 67 տարեկան է ։ Օստինը թոշակի է անցել 2016 թվականին։ 2013-2016 թվականներին ղեկավարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը:

Հաստատման դեպքում նա կդառնա առաջին աֆրոամերիկացին, որը կգլխավորի Պենտագոնը:

Քաղաքականություն