Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Հունվարի 22-ին գումարվող նիստի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է:

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի արտահերթ նիստը կգումարվի 12:00-ին:

Քաղաքականություն

Պատահարներ