Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանի դին են գտել. մանրամասներ

Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում  մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։  Այս մասին հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։  Գործը քննչական կոմիտեում է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։ 

 

 

Լուսանկարում՝ ձախից Արթուր Ապրեսյանն է։

Քաղաքականություն

Պատահարներ