Դատարանը մերժեց Քոչարյանի և մյուսների գործով դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: 
Պաշտպանական կողմը հունվարի 19-ի դատական նիստի ժամանակ բացարկի միջնորդություն էր ներկայացել դատախազներ Պետրոս Պետրոսյանի, Գևորգ Բաղդասարյանի, ինչպես նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ: 
Ըստ նրանց՝ մեղադրող դատախազները կողմնակալ վերաբերմունք են դրսևորում: 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։ 
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։ 
 

Քաղաքականություն