Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Բարձրագույն դատական խորհուրդը երկու նոր անդամ ունի։ ԱԺ պատգամավորները կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության առաջադրած երկու թեկնածուներին` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը։

Նշենք, որ քվեարկությունը փակ ռեժիմով էր ընթանում։

«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը», ինչպես և խոստացել էին, չմասնակցեցին քվեարկությանը։

Մինչ այդ ԲԴԽ անդամների երկու թեկնածուներն էլ պատասխանեցին պատգամավորներին հուզող հարցերին։

ԸՆդդիմադիր կուսակցությունները ներկա չէին նաև հարցուպատասխանին


 

Քաղաքականություն

Պատահարներ