«Հայփոստը» հիմնում է «Փոստ Կրեդիտ» վարկային կազմակերպություն

«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով: Տեղեկությունը հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։ 
Հաղորդագրության համաձայն՝ վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության զարգացման վարկեր: 



 

Քաղաքականություն

Պատահարներ