Իլոն Մասքը 100 մլն դոլար է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը խոստացել է 100 մլն դոլար վճարել ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիա ստեղծողներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես որպես մրցանակ 100 մլն դոլար կնվիրաբերեմ ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար»,-Մասքը գրել Է Twitter-ում: Նա հավելել է, որ այդ առաջարկության մանրամասնություները կհայտնի հաջորդ շաբաթ: Հավաքում է կոչվում այն գործընթացը, որը ներառում է ածխաթթու գազի անջատումն արդյունաբերական եւ էներգետիկական աղբյուրներից եւ նրա երկարաժամկետ մեկուսացումը մթնոլորտից: Ածխածնի հավաքման գլխավոր նպատակը պայքարն Է գլոբալ տաքացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքականություն