Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացել

Շվեյցարիայում հինգ մարդ է մահացել Pfizer պատվաստանյութով պատվաստումից հետո։ Նրանք բոլորն էլ տարեց են եղել, հայտնում է Swissmedic պետական դեղագործական կարգավորիչը։

Նշվում է, որ այս պահին արձանագրվել է դեղամիջոցի ենթադրյալ կողմնակի ազդեցությունների մասին 42 հաշվետվություն. դրանք առաջացել են պատվաստման առաջին փուլից հետո: Դրանցից 16-ը որակվում են որպես լուրջ, իսկ 5-ը՝ մահվան ելքով։

Կարգավորիչի տվյալներով՝ մահացած հիվանդները 84-ից 92 տարեկան էին, եւ նրանց մահը անմիջականորեն կապված չէ պատվաստման հետ: Նշվում է, որ նրանք մահացել են իրենց ծեր տարիքում առաջացող հիվանդություններից։

Քաղաքականություն

Պատահարներ