ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իհարկե, Շուշին հայկական է. ԱԺ նախագահը խուսափեց լրագրողների հարցերից

Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողների դիտարկմանը, թե հնչել է մեղադրանք, որ ԱԺ նախագահը գործակալ է, և նա արդյո՞ք կարծում է, որ դրան ֆեյսբուքյան մեկ գրառմամբ պատասխանելը բավարար է, Միրզոյանն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ ես արդեն խոսել եմ»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք ԱԺ նախագահը Շուշին համարում է հայկական, Միրզոյանը պատասխանեց․ «Իհարկե, Շուշին հայկական է»։  Լրագրողի հարցը, թե Միրզոյանն ամոթ չի՞ զգացել, որ վարչապետը խորհրդարանի ամբիոնից Շուշիի հայկականությունը կասկածի տակ է դրել, մնաց անպատասխան։

 

Տեսանյութը՝ 24news-ի:

Քաղաքականություն

Պատահարներ