ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուշին հայկական քաղաք է». Թագուհի Թովմայանը հուզվեց

Ինձ Վարդենիսի, Ճամբարակի, Մարտունու շատ բնակիչներ են դիմել և դժգոհություն են հատնել, որ առաջիկայում պատրաստ են փակել բոլոր հնարավոր ավտոճանապարհները, բարձրացնել բողոքի իրենց ձայնը, որպեսզի ՀՀ Կառավարությունը տեղից շարժվի և Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի հարցը լուծի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկինում Շուշին 90 տոկոսով բնակեցված է եղել ադրբեջանցիներով, պատգամավորը նախընտրեց մեկ նախադասությամբ արձագանքել՝ Շուշին հայկական քաղաք է և նա ամեն անգամ կարոտով է Շուշին հիշում:

Թովմասյանը նշեց, որ չի կիսում Փաշինյանի կարծիքը և եթե վերջինիս հայտարարությունների մասով պատասխանատվություն կրելու ցանկություն ունենար, կշարունակեր մնալ նույն թիմում: 

Քաղաքականություն